Երբ խոսում ենք պետական համակարգի դեկապիտալացման մասին, խոսում ենք գոյություն ունեցող օլիգարխիային պետական համակարգից դուրս արժանապատիվ ու բարեկեցիկ գոյության ինչ-որ տարբերականեր առաջարկելու , ինչպես նաև հանրությանն իր կյանքի մասին որոշում կայացնելու իրավունքը վերադարձնելու մասին:
Հայաստանում «օլիգարխ» բառի տակ, հաճախ, ընկալում ենք այն մարդկանց, ովքեր շատ հարուստ են, սակայն օլիգարխիայի ամենապարզ ու բառարանային սահմանման մեջ են մտնում կոնկրետ այն հարուստները կամ փոքր խմբերը, ովքեր իրենց դիրքի շնորհիվ ազդեցություն են ունենում քաղաքական դաշտի ու քաղաքական որոշումների կայացման վրա:
Երբ ես փորձում էի հետազոտել ու հասկանալ այս թյուրընկալման արմատները, եկա այն եզրահանգմանը, որ սա հետխորհրդային հասարակություններին բնորոշ մի խնդիր է: ԽՄ-յան փլուզումից հետո հանրային սեփականությանը տիրացան շատ կոնկրետ հնարավորությունների տեր մարդիկ և այդ սեփականությունը մնաց ապօրինի սեփականություն, որը որևէ կերպ, որևէ պահի չէր կարող այլ կերպ երաշխավորված լինել, քան սեփականատիրոջ՝ իշխանության մեջ ներգրավվածությամբ և քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությամբ:
Այն քաղաքացիներն, ովքեր այդ շրջանում կարողացել են ավելի խորամանկ լինել և ճիշտ կողմոնորշվել ժամանակի ու տարածության մեջ, իրենց ձեռքում են կուտակել ողջ հանրային կապիտալը և դրանով մանիպուլացրել են քաղաքական դաշտը: Այս մարդի են հենց օլիգարխները. մարդիկ ովքեր ուղղակիորեն ներգրավված չեն եղել պետական կառավարման համակարգում, բայց նրանց ֆինանսավորմամբ է գործել ամբողջ պետական համարգը: