Play Video
Դիմադրության լեգիտիմությունը և եկեղեցին. Ստեփան Դանիելյան | դիմադրության իրավունք

Հայաստանում շատ խորը դեպրեսիվ մթնոլորտ է ձևավորվել, մարդիկ հուսահատ են և հիմնականում մեղադրվում է հասարակությունը՝ դիմադրել չկարողանալու մեջ: Այստեղ հարցեր են առաջանում. ո՞րն է պատճառը, ինչու՞ հանրությունը չի դիմադրում, ինչու՞ ոչ շատ վաղուց մենք կարողանում էինք փայլուն կերպով դիմադրել, իսկ այսօր, երբ մենք ունենք ավելի թույլ մի իշխանություն, որը համեմատելի չէ խորհրդային ռեպրեսիվ ռեժիմի հետ, մարդիկ չեն դիմադրում:

Կարծում եմ, որ պատճառները շատ խորքային են և կան շատ կենսափիլիսոփայական պատճառներ: Այս պատճառներն են ընկած այն հանգամանքի հիմքում, որ մենք՝ հայերս, այդպես էլ չկարողացանք ձևավորել պետություն: Շատերը կարծում են, որ մենք կորցրել ենք մեր պետությունը, բայց ես կարծում եմ, որ մենք ոչ թե կորցրել ենք պետությունը, այլ այդպես էլ չենք կարողացել պետություն ձևավորել: Կարծում եմ, որ դիմադրության համար դու պետք է ճանաչես քո պետությունը՝ իշխանությունը: Իսկ ի՞նչ է իշխանությունը: Իշխանությունը պետության կոնցեպցիան է, որը գործում է օրենքներով: Եթե դու դուրս ես գալիս դիմադրելու, ուրեմն դու ճանաչում ես այդ իշխանությունը, սակայն այսօրվա հանրային դիսկուրսներում հայկական իշխանությունը չի ճանաչվում:

Մինչև 18-րդ դարը դիմադրության գաղափարը եղել է կրոնական գաղափար և դիմադրության բոլոր ձևակերպումները կրոնական բնույթ են կրել: Կրոնական բնույթ են կրել նաև օրենքները: Իսկ ի՞նչ է օրենքը:

Դիտեք նաև՝

Search