Play Video

Փոփոխությունների ու ճգնաժամերի ազդեցությունը մարդու վրա նորից է գնահատվում. դեռ մեկ տասնամյակ առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոն դադարում է գործել: Այժմ ճգնաժամերին դիմակայելու ունակությունը ավելի ու ավելի կարևոր է դառնում: Դա կարելի է նկատել ոչ ֆորմալ կրթության կարևորության աճի միտման ներքո: Կազմակերպությունները շահագրգռված են աշխատակիցների նոր գիտելիքներ ձեռք բերելու մեջ: Սակայն այսօր ընթացող փոփոխությունները շատ տարբեր մեկնաբանությունների են արժանանում, և դրա պատճառներից մեկն է փոփոխությունների մասին գիտելիքների պակասը: Ճգնաժամի հանդեպ վախի հաղթահարումը, և ճգնաժամի՝ որպես զարգացման հնարավորության գիտակցումը կարող է դրական հետևանքների բերել:

***

Զագացումը՝ որպես այդպիսին, մարդու հիմնական իրավունքներից է: Զարգացման գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: Զարգացումը, փոփոխությունը ժամանակի հրամայականի հետ է կապված: Ցանկացած գործընթաց կարծրացման վտանգի առաջ է կանգնած: Ճգնաժամն առաջանում է ժամանակի նոր հրամայականը չգիտակցելու հետևանքով: Ճգնաժամը՝ որպես ազդանշան, կարող է աջակցել կազմակերպության զարգացմանը:

***

Բերնարդ Լիվեխուդի մոտեցման համաձայն մարդու էության խնդիրները համեմատելի են կազմակերպչական գործունեության հետ: Ճգնաժամային իրավիճակում գտնվող կազմակերպությունը Լիվեխուդի մոտեցումով պիտի «բժշկվի»: Լիվեխուդի առաջարկով, աշխատակիցների թվի կրճատման և մարքետինգային քաղաքականության ուժեղացման փոխարեն ընկերությունն իր ռեսուրսներն ուղղեց նոր արտադրանքի ստեղծման ուղղությամբ: 2008թ. ֆինանսական ճգնաժամի ընթացքում մի շարք ընկերություններ հենց այս մարտավարությունն ընտրեցին:

***
Ճգնաժամերի հաղթահարման մոտեցումները փոփոխվում են ազգային ու մշակութային տարբեր համատեքստերում: Օրինակ կարող են ծառայել ամերիկյան Հարվարդյան դպրոցն ու Տրիգոն միջին եվրոպական ընկերության գործուներությունը: Հարվարդյան դպրոցի ճգնաժամի հաղթահարման մեթոդը հիմնված է ապագայի ցանկալի ու անցանկալի տեսլականը հանրությանը տեսանելի դարձնելու վրա: Ճգնաժամային գործընթացի խորացման ընթացքում անցանկալի հետևանքների տեսլականը բերում է տագնապի առաջացմանը և դրան հետևող կողմերի «հաշտեցմանը»՝ ցանկալի տեսլականն իրականացնելու նպատակով: Կոմպրոմիսային լուծումը գտնվում է վախի գործոնի ազդեցության տակ:

Ֆրիդրիխ Գլազլի Տրիգոն ընկերության գործունեությունը հիմնված է կոնֆլիկտի ախտորոշման միջոցով իրավիճակը կողմերին հասանելի դարձնելու վրա: Մարդկային խահանջմունքների իրագործման պակասը կարող է բերել ճգնաժամի, ուստի, ընկերությունը փորձում է բացահայտել այդ պահանջմունքները և լուծումներ առաջարկել դրանց հիման վրա: Այս իրավիճակում կոնֆլիկտի լուծումը սպառիչ է լինում, և կոմպրոմիսը գտնվում է գիտակցական մեթոդով:

***

Ընկերություններում խնդիրների սիմպտոմատիկ դիտարկումն ու լուծումը բերում է հիմնապատճառների անտեսմանը: Կազմակերպությունների զարգացման երկրորդ փուլը որոշակի շտապողականության է բերում, որը, սակայն, չպիտի բերի ճգնաժամի անտեսմանը:

Դիտեք նաև՝

Search