Ինչո՞վ է պայմանավորված աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև խզվածությունը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում, ի՞նչ նորարար մոտեցումներ են անհրաժեշտ, ի՞նչ դեր ունի մարդակենտրոն մտածողությունն այս բացը մեղմելու հարցում, ինչո՞ւ է կարևոր մտավոր համեստությունը, ինչո՞ւ է պետք սկսել հենց մանկապարտեզներից, ինչպե՞ս պետք է կազմակերպվի մարդկանց վերապրոֆիլավորումը, և ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց Քովիդը։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Տիգրան Ճորոխյանը, Նայիրի Շորճեանը, Էլեն Սահրադյանը, Արփինե Մաժինյանը և Վահան Մարտիրոսյանը։
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։