Մի քանի մասնագիտություն համատեղելու, քաղաքացիական ակտիվության, հետհեղափոխական Հայաստանի ներկայիս մթնոլորտի և արժեհամակարգային խնդիրների մասին զրուցում են Նազելի Օհանյանը և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից: