Հնդկաստանում եղած կրոնական պատկերացումների և ավանդույթների, մեր հասարակությունում Հնդկաստանի մասին եղած բևեռացված կարծիքների, հնդկական հասարակությունում կաստաների առանձնահատկությունների և միմյանց հետ փոխհարաբերությունների և Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների աճի մասին զրուցում են Նազելի Օհանյանը և հնդկագետ Վահե Ղարիբյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից:
Նկարահանումն իրականացվել է :Բուն ակումբում: