Հայրենասիրությունը Հայաստանում թերևս ամենաքննարկվող թեմաներից է: Քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ցանկացած իրադարձություն պտտվում է հայրենասիրության շուրջ` չնայած նրան, որ հասարակության շրջանում չկա հստակ պատկերացում, թե ինչ է դա:
Հայրենասիրության մասին զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան Վաղարշակ Մատիկյանը:
- Հայրենասիրության ի՞նչ ընկալումներ կան մեր հասարակության մեջ;
- Հայաստանում հայրենասիրության գաղափարի պատմական զարգացումը. արդյո՞ք այն բովանդակային իմաստով կարծրացել է;
- Հայրենասիրության հիմնական բաղադրիչները. հողի դիսկուրս, հասարակության համախմբում, կրթություն;
- Ինչպիսի՞ հայրենասիրություն են սովորեցնում դպրոցում. արդյո՞ք անհրաժեշտ են այն սահմանող չափորոշիչներ;
- Արդյո՞ք կարիք կա հայրենասիրությունը զգացմունքային դաշտից գիտակցական դաշտ բերելու;
- Ի՞նչ է հայրենիքը. հողակտո՞ր, գյու՞ղ, տու՞ն, ա՞զգ;
- Ինչպե՞ս է ձևավորվում ազգի ինքնությունը. ո՞վ է հայը;
- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել սովետական շրջանում. պատմատեքստային ժառանգության փոխադրում արևելահայերենի, բայց և պատմության հարմարեցում գաղափարախոսությանը;
- Ունիվերսալ արժեքներ. արդյո՞ք այլ մշակույթների ժառանգությունը սիրելը նույնպես հայրենասիրության մաս է;
- Բևեռացված մոտեցումներ ազգայինին. մի կողմից` ժխտում, մյուս կողմից` ազգայնականություն;
- Համազգային երազանքը` հայրենասիրության մաս;
- Հայրենասիրության դրսևորումները 21-րդ դարում;