Play Video

Մի ժամանակ եթե բացահայտ հարձակումներ էին գործում կամ փակում էին հեռուստաընկերությունը, հիմա ավելի մեղմորեն է արվում, նախ՝ կարիք չկա այլևս հեռուստաընկերություն փակելու, և ապա՝ կարելի է պարզապես հեռուստաընկերության ղեկավարին կանչել, մտերմիկ զրույց ունենալ վերջինիս հետ, այժմ նույնիսկ քաշքշուկի կարիք էլ չկա…

Ընդդիմությունը դատապարտված է քաղաքական մեթոդներով աշխատել, մինչդեռ իշխանությունը տնտեսական խնդիրներ է լուծում: Աշոտյանն, օրինակ, ցույց տվեց, թե ինչպես է քաղաքական խնդիրը լուծում. սկսելով «օլիգրոֆենիկ» և նմանատիպ բառերից՝ նա ցույց տվեց, թե ինչպիսի խոսքի որակով պետք է լուծել այդ խնդիրը, խոսքը հատկապես ինչ աստիճանի պետք է իջեցնել: Դրանով իսկ նա վիրավորում էր հեռուստադիտողին՝ ակնարկելով, որ ահա ես քեզ այսպիսին եմ պատկերացնում, այսքան ընկած, որ ինձ թույլ եմ տալիս այդ որակով խոսել:

Տեսիլքների և տաշտակի հարց է իրականում: Իշխանությունն ունի տաշտակ, որի մեջ այն ամենն է, ինչին նա ուզում է տիրանալ, ընդդիմությունը դեռևս չունի տաշտակի խնդիր, նա ունի տեսիլքների հարց և ժողովրդի հետ կարող է խոսել տեսիլքներով, իսկ տեսիլքների մասին չի կարող խոսել անմակարդակ լեզվով: Իրական ընդդիմությունն, ով իրական խնդիրներ է բարձրաձայնում, միշտ հանդես է գալիս գրագետ խոսքով, խնդիրներն ամբողջությամբ բացողի ձայնով, իշխանությունն այս խնդիրը չունի, քանի որ, ինչպես ասեցինք, ունի տաշտակ, որն էլ թելադրում է ձայնը: Այսինքն իշխանության խոսքը թելադրում է տաշտակը, իսկ տաշտակի թելադրած խոսքը պետք է լինի տաշտակի մակարդակի:

Դիտեք նաև՝

Search