Play Video
Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները | Դավիթ Դավթյան | Հարություն Մնացականյան

Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ հարված հասցրեց համավարակը գյուղատնտեսության բնագավառին, պետք է նաև նկատի ունենալ որոշ հնարավորություններ, որ այն բացեց։ Այդպիսի օրինակներից է Հայաստանից ծնեբեկի արտահանումը․ հայկական ծնեբեկը համավարակաի հետևանքով ռուսական շուկայում գրավեց պերուականի տեղը։ Սակայն, խնդիրներ կան նաև արտադրության և աշխատանքի կազմակերպման ոլորտում։

Թեև ֆերմաները խեղդում են գյուղական արտադրողին, վերջինիս մոտ անհրաժեշտություն կա ապրանքի արժեքն իջեցնելու։ Օրինակ, ջերմոցային տնտեսությունը հարատև խնդիր ունի՝ կապված ներմուծվող բանջարեղենի ցածր ինքնիարժեքի հետ։ Պետությունը պիտի որոշակի քայլեր ձեռնարկի ջերմատնային տնտեսությունը տեղայնացնելու համար։ Առաջին հերթին, անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսաաշխարհագրական դիրքը և մշակել ջերմատների հստակ ստանդաարտ՝ համագործակցելով համապատասխան ինստիտուտների հետ և մշակելով համապատասխան արժեշղթա, որպեսզի գյուղացու արտադրանքի ինքնարժեքը նվազեցվի։ Պետական կառույցներն ու մասնավոր տնտեսվարողները պիտի փորձեն այդպիսի մոդելներ մշակել, որոնք կանցնեն պիլոտային, փորձնական և տեղայնացման փուլերով և հաշվի առնեն Հայաստանի բնակլիմայական պայմանները։

Ներմուծած տնկիների որակը երաշխավորված չէ, և բացակայում են օրինական այն կարգավորումները, որոնք կպաշտպանեն ցածրորակ տնկիներ ձեռքբերած գործարարին։ Գերադասելի է, առհասարակ, տեղական տնկիների օգտագործումը, քանի որ դրանք սովոր են Հայաստանի կլիմային և հողին։ Սակայն, այստեղ ևս անհրաժեշտ է պետական մոտեցում։ Այդպիսին է տնկարանների հավաստագրման գործընթացը, որը դրական փոփոխությունների հնարավորություն է բացում այգեգործության ոլորտի համար։

Դիտեք նաև՝

Search