🔹Ի՞նչ խնդիրներ կան կառավարության արտաքին հաղորդակցման ոլորտում, և ի՞նչ քայլեր են անում այդ խնդիրների լուծման համար։
🔹 Ի՞նչ է ենթադրում ռազմավարական հաղորդակցության ոլորտի ինստիտուցիոնալացումը։
🔹Ի՞նչ գործընթացներ և բարեփոխումներ են տեղի ունենում այս ոլորտում։
🔹Արդյո՞ք անխոչընդոտ է անցնում կառավարության անդամների, գերատեսչությունների ղեկավարների և տարբեր խոսնակների հետ ոլորտի վերաբերյալ արդյունավետ թրեյնինգների անցկացումը։
🔹 Ի՞նչ խնդիրների է հանգեցնում պետական գերատեսչություններում ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունը։
🔹Արդյո՞ք երկար տարիներ ժողովրդավարական համակարգի բացակայությունից են գալիս ռազմավարական հաղորդակցության ոլորտում մեր ունեցած հիմնական խնդիրները։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցման և մասնակցային կառավարման ծրագրի ղեկավար Անժելա Կժդրյանը։
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։