Play Video
13․ Քաղաքացի-պետություն | Խոշտանգումներ

🔹Ի՞նչ է խոշտանգումը իրավական տեսանկյունից։
🔹 Ինչպե՞ս պետք է պետությունը կազմակերպի խոշտանգման դեպքերի և խոշտանգման մասին ահազանգերի քննությունը։
🔹 Ի՞նչ տարբերակներով է հնարավոր նույնականացնել խոշտանգում կատարած անձին, եթե ուժային համակարգի աշխատակիցները խուսափում են միմյանց դեմ ցուցմունք տալ։
🔹Արդյո՞ք խոշտանգումների դեմ բավարար կանխարգելիչ մեթոդ է ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկների կիրառումը։
🔹 Արդյո՞ք Հայաստանը անհրաժեշտություն ունի իրավապահների կատարած հանցագործությունների քնոււթյան ծառայություն ունենալու։
🔹Ի՞նչ է կորպորատիվիզմը պետության մեջ։
🔹Արդյո՞ք ՀՀ-ն գործադրում է բավարար ջանքեր խոշտանգումների հետ կապված հանցագործությունները կանխարգելելու կամ բացահայտելու հարցում։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search