🔹 Ինչի՞ հետևանք է Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։
🔹Արդյո՞ք ճիշտ են պահպանվում մեղադրյալ ներգրավելու շեմերը քննչական գործընթացներում։
🔹 Նախաքննական մարմինների կողմից մարդկանց ձերբակալման ի՞նչ խնդրահարույց դեպքեր են գերակշռում։
🔹Արդյո՞ք Հայաստանում նախաքննական մարմիններն ունեն բավարար կոմպետենտություն, և արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումն այս ոլորտում նկատելիորեն ազդել է աշխատաորակի բարձրացման վրա։
🔹 Որտեղի՞ց է գալիս առհասարակ ուժային կառույցներում կոմպետենտության պակասը։
🔹Ինչպիսի՞ն է արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը։
🔹Ի՞նչն է Հայաստանում իրավապահ համակարգի ներսում միմյանց հանցագործությունները կոծկելու և յուրայիններին պաշտպանելու հիմնական պատճառը, ո՞րն է դատախազության հիմնական մոտիվացիան։
🔹 Ինչո՞ւ է կարևոր, որ ոստիկանությունը հետևողական լինի գաղտնալսումների մասին իր լիազորությունների իրագործմանը։
🔹Արդյո՞ք հետընթաց է ապրել պարեկային ծառայողների անաչառությունը այլ ուժայինների գործած խախտումների նկատմամբ։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։