Play Video
37. Սեռական դաստիարակություն. Անուշ Ալեքսանյան| #պրակտիկհոգեբանություն

Որաշակի տարիքում երեխաները սկսում են հետաքրքրվել իրենց ծագման հարցերով: Հիմնականում այս հարցերը երեխաների մոտ առաջանում են 2.5-ից 4/5 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Այս տարիքում երեխաները սկսում են նաև հետաքրքրվել իրենց սեռին վերաբերող հարցերով, որովհետև այս տարիքում երեխաները սկսում են տարբերել սեփական սեռը: Այս հարցերը անսպասելի են լինում ծնողների և մանկավարժների համար: Կան մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում անպայման է երեխայի հետ քննարկել: Առաջին հարցը հետևյալն է.

Որտե՞ղ ես այս մասին լսել:

Հաջորդ հարցը հետևյալն է.

Ի՞նչ գիտես դու այս մասին:

Երրորդ կարևոր հարցն է.

…իսկ դու՞ ինչ ես մտածում:

Շատ ծնողներ հատկապես այս հարցը չեն տալիս երեխաներին, սակայն այս հարցը մեզ կարող է կողմնորոշել՝ ի՞նչ է պետք երեխային պատմել: Պետք է իմանալ, որ երեխաներն այս հարցերը տալով ամենևին չեն փորձում սեռական հարաբերությունների մասին տեղեկատվություն ստանալ: Մեր առաջին վրիպումը լինում է միայն ֆիզիկական կողմի վրա կենտրոնանալը և այդ մասին երեխային պատմելու անհարմարավետությունը: Իրականում խորհուրդ է տրվում երեխային պատմել ոչ միայն երևույթի բոլոր մանրամասները, այլ պետք է երեխային տրամադրել նրա տիրապետած ինֆորմացիայից մեկ շերտ ավել խորության տեղեկատվություն:

Դիտեք նաև՝

Search