Play Video

Հոգեբանության մեջ խոշոր տեղ են զբաղեցնում անձի տեսությունները: Դրանք պատասխանում են մի շարք հիմնարար հարցերի, որոնք վերաբերում են անձի զարգացմանը, անձի կառուցվածքը, անձի վարքի շարժիչ ուժերին, անձի հոգեկան առողջությանը և համապատասխան թերապևտիկ մոտեցումներին:
Զիգմունդ Ֆրոյդն իր հոգեվերլուծական մոտեցման մեջ զարգացրել է ինչպես անձի տեսություն, այնպես էլ պրակտիկ հոգետերապիայի ուղղություն: Ֆրոյդն իր աշխատանքը սկսել է հոգեբուժական և նյարդաբանական ուսումնասիրություններով՝ որոշ ժամանակ անց հիմնելով հոգեվերլուծությունը: Նա մի քանի վիճահարույց խնդիր արծարծեց՝ առաջ քաշելով անգիտակցականի գաղափարը և շեշտելով սեռական մղման վճռական ազդեցությունը մարդու հոգեկան կյանքում: Ֆրոյդը կարևորեց երազների և մանկական վաղ փորձի ուսումնասիրություն կարևորությունը թերապևտիկ նպատակներով:
Ֆրոյդն առաջարկեց անձի կառուցվածքը բաժանել id, ego և super-ego հասկացությունների: Անձը ղեկավարող սեռական և բնազդային չգիտակցված մղումները նա տեղավորեց id (այն) կոչված ենթակառույցում: Ego-ն մեր գիտակից ենթակառույցն է, որը կառավարում է մարդու գիտակից վարքն ու սոցիալական փոխազդեցությունները: Super-ego-ում տեղարովրած են ներքնայնացված սոցիալական միջավայրն է՝ իդեալներն ու բարոյախոսությունը: Ego-ն մյուս երկու սկզբերի «հաշտարարն» է. այն փորձում է բավարարել id-ի պահանջները սոցիալապես ընդունելի ճանապարհով: Id-ը գործում է հաճույքի սկզբունքով և մշտապես բավարարում է պահանջում: Ego-ն անգիտակցական պաշտպանական մեխանիզմներ է մշակում անցանկալի բովանդակությունից, անընդունելի ցանկություններից և այլն: Պաշտպանական այդ մեխանիզմերի թվին է արտամղումն է (ճնշումը)՝ անցանկալի հիշողության տեղափոխությունը անգիտակցական ոլորտ: Մի այլ մեխանիզմ է պրոյեկցիան՝ անցանկալի բովանդակությունից ազատվելը ուրիշի մեջ այն տեղավորելու միջոցով: Ռացիոնալացումը անընդունելի վարքի կամ արարքների ռացիոնալ բացատրության միջոցով նորմալացումն է: Փոխարինումը մի գործընթաց է, երբ ագրեսիայի իրական թիրախը փոխարինվում է մի այլ թիրախով:
Մարդու մղումների ոլորտն, ըստ Ֆրոյդի, չի սահմանափակվում սեռական ցանկություններով, դրանում առկա է նաև դեստրուկցիայի, մահվան մղումը: Մարդը ձգտում է բացարձակ հավասարակշռության՝ էնթրոպիայի, և այդ ձգտումը կարող է բերել ինքնավնասման կամ արտաքին ագրեսիայով:
Ֆրոյդի հոռետեական հայացքի միակ լավատեսական կետն է ռացիոնալ վերլուծության ունակությունը: Միայն հոգեվերլուծական ճանաչողության միջոցով մարդ կարող է ստանալ հոգեկան բարելավում:

***

Ֆրոյդի հետ անմիջական մտերմության շրջանակից է դուրս եկել նաև հոգեբան Կարլ Գուստավ Յունգը, որն առաջ քաշեց կոլեկտիվ անգիտակցականի գաղափարը: Եթե Ֆրոյդն անգիտակցականը հանգեցնում էր անհատին, ապա Յունգն, շրջագայելով և ուսումնասիրելով տարբեր մշակույթների սիմվոլներ, տեքստեր և արտեֆակտներ, եկավ այն եզրակացության, որ մարդիկ բացի սեփական փորձից ունեն նաև ընդհանուր փորձ: Կոլեկտիվ անգիտակցականը կազմված է արքետիպերից: Արքետիպն ունիվերսալ նախապատկեր է, միտում է որոշակի ձևով արձագանքելու կամ վարվելու, և այն հաճախակի արտահայտվում է սիմվոլի ձևով: Յունգյան համակարգում էգոն արքետիպերից մեկն է, որն իր հերթին կազմում է մարդկային ամենամեծ արքետիպի՝ Self-ի (Ես, գերմ.՝ Selbst) մասը: Self-ը մարդու հոգեկան ամբողջությունն է, որին ձգտում է հասնել ցանկացած մարդ: Այն հնարավոր չէ շոշափել և գործընթացային բնույթ ունի, իսկ ego-ն դրա գիտակցված և կատարողական մասն է: Մի այլ արքետիպ է անիման, որը տղամարդու մեջ կանացի չգիտակցված սկիզբն է, և անիմուսը, որը կնոջ մեջ տղամարդու թաքվնած հատկությունն է: Արքետիպ է ստվերը՝ մարդու կենդանական կողմը, որը կարող է ստեղծագործականության և դեստրուկցիայի աղբյուր լինել:

Դիտեք նաև՝

Search