Play Video

Անձի զարգացման խնդիրը հոգեբանության մեջ մի քանի հիմնական հարցերի է հանգեցնում: Ո՞րն է, ի վերջո, անձի զարգացման հիմնական գործոնը: Գոյութուն ունե՞ն անձի զարգացման որոշակի օրինաչափ փուլեր, և եթե դրանք գոյություն ունեն, ապա մինչև կյանքի ո՞ր շրջանը:

Եթե հումանիստական հոգեբանության ներկայացուցիչների կարծիքով մարդ մշտապես ձգտում է ինքնաիրացման, և այդ գործընթացն անընդհատ է, ապա զարգացման հոգեբանությունը պնդում է, որ մարդու հոգեկան զարգացումը փուլերի է բաժանված, և ամեն փուլ ունի իր հստակ «առաջադրանքները»: Զիգմունդ Ֆրոյդը, թերահավատորեն վերաբերվելով մարդու՝ հասուն տարիքում փոխվելու ունակությանը, վճռական էր համարում վաղ մանկական փորձը և անձի հասունացումը բաժանում էր հոգեսեռական հասունացման փուլերի՝ օրալ, անալ, ֆալիկ, լատենտ և գենիտալային: Յուրաքանչյուր փուլում առաջացած խնդիրն ու սևեռոմները հետագայում դրսևորվում են հասուն մարդու նևրոտիկ ախտաբանության մեջ:
Էրիկ Էրիկսոնը հոգեսեռականը վերաձևակերպեց որպես հոգեսոցիալական զարգացում. լիբիդոյից բացի երեխայի զարգացման մեջ գերիշխող ազդեցություն ունի հասարակական միջավայրը: Զարգացումը շարունակվում է կյանքի ողջ ընթացքում, և ամեն փուլի ընթացքում մարդ պիտի հաղթահարի կոնֆլիկտն ու մարտահրավերները, որպեսզի հաջորդ փուլի համար ներքին ռեսուրս ունենա: Զարգացումը բաժանվում է բազային վստահության, անալսենսոր (ամոթի), նախաձեռնողական (մեղքի), լատենտ, էգո-ինքնության ձևավորման (դեռահասության ճգնաժամի), վաղ հասունության, միջին հասունության, էգո-ինտեգրացիայի (հուսահատության) փուլերի:

Դիտեք նաև՝

Search