Play Video
15. Նորմի և հոգեկան առողջության հարցեր. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

Առօրյա կյանքում մարդը հակված է տարբեր երևույթներ «նորմալ» կամ «աննորմալ» որակելու: Հոգեբանության մեջ նորմալության հարցերը բարդ քննարկումների և վերանայումների առարկա են: Հոգեբանության և հոգեբուժության մեջ նորմի վերաբերյալ պատկերացումները տարբերվում են: Հոգեբուժության մեջ նորմի և ախտաբանականի տարբերությունն ավելի ակնհայտ է, մինչդեռ հոգեբանության մեջ հարցն ավելի տեսական բնույթ է կրում:

«Նորմ» հասկացության օգտավետությունն, առհասարակ, վիճարկելի է: Բազմաթիվ հեղինակներ ժամանակի ընթացքում հասկացել են, որ միայն «անառողջ» չլինելը, ախտաբանություն չունենալը և վիճակագրության սահմաններում տեղավոևվելը դեռ չեն նշանակում լինել հոգեպես առողջ. հոգեկան առողջությունն ավելին է քան հարմարվողականության ունակությունը: Մասլոուն տարբերակում էր դեֆիցիտար պաթոլոգիաներ (չբավարարվաած պահանջմունքերից բխող), և մետապաթոլոգիաներ. որոնք կապված են տրանսցենդենտ պահանջմունքների չբավարարման հետ: Ժամանակակից բժշկական սահմանումներում ավելի շատ գործածվում է «հոգեկան առողջություն» եզրը: Հոգեկան առողջությունն ավելի համակարգային և բարդ հասկացություն է. դրա մեջ ներառվում են մարդու դիմակայողականությունը սթրեսի հանդեպ և այլ հատկանիշներ:
Գիտությունը «տատանվում» է նորմը որոշակի կամ ընդհանրական չափանիշներով սահմանելու միջև: Նորմալն ու ոչ նորմալը որոշվում է նաև ըստ տեղի, ժամանակի և չափի, սակայն այս չափանիշներն էլ չափազանց աղոտ են և մշակութային որոշակի համատեքստ են ենթադրում:

Դիտեք նաև՝

Search