Անձի տեսություններ են ձևավորվել նաև վարքաբանական ավանդույթի ներքո: Բ. Սքիները պնդում էր, որ հնարավոր չէ մի քանի հիմնարար եզրերով մեկնաբանել ու բացատրել մարդու վարքը, և որ հոգեբանությունը պիտի ուսումնասիր ոչ միայն վարքը, այլև բոլոր այն արտաքին հանգամանքները, որոնք նախորդել են վարքի դրսևորմանը: Սքիները քննադատում էր ֆիզիոլոգիական և գենետիկական հետազոտությունները, քանի որ այդ գիտելիքը հոգեբանական միջամտության հնարավորություն չի տալիս: Սքիները, լինելով ծայրահեղական բիհեյվիորիստ, սոցիալական միջավայրին առաջնային նշանակություն էր տալիս և ինքնավար անձը ֆիկտիվ հասկացություն էր համարում:
***
Հոգեբան Ալբերտ Բանդուրան հայտնի է իր «Բոբո տիկնիկի փորձով», որի նպատակն էր ցույց տալ միջավայրի դերը ուսուցանվող վարքում և վերջինիս կարևորությունը անձի ձևավորման համար: Փորձը ցույց էր տալիս հեռուստատեսային ագրեսիայի ազդեցությունը մարդու անձի վրա: Երեխաներին որոշ ժամանակ մի տեսահոլովակ էին ցուցադրում, որում տիկնիկ էր ծեծի ենթարկվում: Երեխաները սկսում էին ընդօրինակել այդ վարքը՝ ագրեսիա ցուցաբերելով սեփական խաղալիքների հանդեպ:
***
Հումանիստական հոգեբանության մեջ ձևավորված անձի տեսությունը կապված է Աբրահամ Մասլոուի անվան հետ: Ազդված լինելով էկզիստենցիալիստական փիլիսոփայությունից՝ Կյերգեգորի, Սարտրի, Հայդեգերի աշխատություններից: Մասլոու հիմնական դրույթներից է ընտրությունը, որը, չնայած բոլոր կողմնակի գործոններին, այնուամենայնիվ, բնորոշ է մարդուն: Կեցությունը եզակի է, և ցանկացած անհատ պիտի որպես առանձին, եզակի կեցություն վերլուծվի: Մասլոուն խուսափեց անձի կառուցվածքի հստակ բաժանումից՝ այն բաժանելով պահանջմունքների հիերարխիայի, որի հիմքում ինքնաիրացման և ինքնազարգացման պահանջմունքներն են: Մասլոուի բուրգի ստորին հատվածում ֆիզիոլոգիական պահանջմունքներն են, այնուհետև՝ անվտանգության, սիրելու և ընդունված լինելու, հարգանքն ու ինքնաիրացումը: