Play Video
39. Ֆոբիաներ. Անուշ Ալեքսանյան| #պրակտիկհոգեբանություն

Ֆոբիաները շատ սուր վախեր են, որոնք հաճախ չունեն որևէ տրամաբանական հիմք: «Ֆոբիա» տերմինը զարգացում է ապրել և այսօր մենք «ֆոբիա» ենք կոչում նաև մարդկանց որոշակի կարծրատիպային մոտեցումները: Ֆոբիաները սուր վախեր են, որոնք մարդուն այդ վախի ապրման պահին դարձնում են լիարժեք անգործունակ և անկարող: Մարդն ունենում է այդ իրավիճակից անմիջապես փախնելու ցանկություն: Տվյալ իրավիճակի անցնելուց հետո մարդիկ երբեք չեն կարողանում իրենց վարքը տրամաբանորեն մեկնաբանել:  Ինչպե՞ս կարող են այս ֆոբիաներն առաջանել: Հաճախ պատճառները կարող են լինել շատ մեխանիկական. օրինակ՝ մարդ կարող է գտնվել սենյակում, դրսից լսել բարձր աղմուկ, վախենալ, բայց փակ տարածությունը սկսում է կապվել վախի զգացողության հետ և մարդը սկսում է վախենալ փակ տարածություններից:

Ֆոբիաները կարող են առաջանալ նաև շատ խորքային պատճառներով: Մեխանիկական պատճառներով առաջացած ֆոբիաները շատ հեշտ հաղթահարելի են, սակայն մարդու կենսափորձի հետևանքով, տարբեր սթրեսային իրավիճակների հետևանքով առաջացած ֆոբիաները հաղթահարելու համար ավելի խորքային աշխատանք և ժամանակ է պահանջվում: Ֆոբիաներն ինքնուրույն չեն հաղթահարվում, դրանք հաճախ այլ հոգեբանական խնդիրների ախտանիշ են: Օրինակ՝ տագնապային խանգարումների մեծ մասի հետ մեկտեղ ի հայտ են գալիս տարբեր ֆոբիաներ. օրինակ՝ տարբեր հիվանդություններով հիվանդանալու ֆոբիաներ, ոչ մաքուր միջավայրերից ֆոբիաներ, սխալվելու ֆոբիաներ, մթությունից, ջրում խեղդվելուց ֆոբիաներ, որոնք կարող են միայն հաղթահարվել բուն խնդիրը հաղթահարելուց հետո:

Դիտեք նաև՝

Search