Play Video

Կարծրատիպերը կարծր պատկերացումներ են ինչ-որ երևույթների նկատմամբ, որոնք շատ դժվար են փոխվում: Սարսափելի է, բայց կարծրատիպերը ձևավորվում և յուրացվում են շատ ավելի վաղ, քան կարող է ձևավորվել անձի սեփական կարծիքը: Այսինքն՝ կարծրատիպերն անխուսափելի են: Յուրաքանչյուրն իր անհատական զագացման գործընթացում խնդիր ունի այս կարծրատիպերը հատիկ-հատիկ քանդելու: Կարծրատիպերը պահպանում են իրենց կենսունակությունն ամբողջ կյանքի ընացքում: Ինչու՞:

Կարծրատիպերը օգնում են մարդուն տարբեր իրավիճակներում ընտրություններ կատարել՝ նեղացնելով և հեշտացնելով մեր ընտրության շրջանակը:

Ի՞նչ են անում կարծրատիպերը. դրանք մեզ օգնում են խուսափել անորոշությունից: Առանց կարծրատիպերի ապրելը շատ բարդ է: Այդ պարագայում մենք պետք է յուրաքանչյուր իրավիճակում մտածենք, վերլուծենք, լրացուցիչ լարվածության մեջ հայտնվենք, որպեսզի կարողանանք որոշում կամ ընտրություն կայացնել: Սա նշանակում է, որ մենք պետք է դիմակայենք անորոշությանը, որը մարդկային ամենամեծ վախերից մեկն է: Այսինքն՝ հրաժարվել կարծրատիպերից նշանակում է դիմանալ լրացուցիչ լարվածությանը: Այսինքն՝ միայն այդ լարվածությունը տանելու պատրաստակամությունը մեզ հնարավորություն կտա ազատվել կարծրատիպերից:

Կարծրատիպերը խանգարում են մեր իրականության ընկալմանը: Կարծրատիպերով առաջնորդվելիս մենք բացարձակապես չենք տեսնում իրականությունը, մենք մեզ զրկում ենք զարմանալի և անկանխատեսելի փորձառություններից, մենք խուսափում ենք այն մասնագիտություններից, որոնք կարող են մեզ հաճույք պատճառել, խուսափում ենք մարդկանցից, որոնց հետ կարող էինք շատ լավ հարաբերություններ կառուցել: Կարծրատիպերն իրականում սահմանափակում են մեր կյանքում մեր բոլոր հնարավորությունները:

Դիտեք նաև՝

Search