Յուրաքանչյուր անձի ձևավորման, մտավոր և ֆիզիկական զարգացման գործընթացում ծնողները և ընտանիքը առանցքային դերակատարություն ունեն:
«Երեխաները ընտանիքում» թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը:
- Ընտանիքի ձևավորումը և զարգացման պատմական փուլերը. տնտեսության և կենցաղավարության դերը;
- Դերերի բաշխումը նահապետական ընտանիքում. ինչպե՞ս էր տեղի ունենում սերունդների միջև երկխոսությունը;
- Ե՞րբ սկսեցին երեխային ավելի շատ ուշադրություն դարձնել;
- Ինչպե՞ս է ազդում ընտանիքի կազմի փոփոխությունը երեխայի զարգացման, ձևավորման վրա;
- Որո՞նք են հիմնական խնդիրները երեխա-ընտանիք փոխհարաբերություններում;
- Գերհոգատարություն և գերիրավունք. երեխայի փոխարեն որոշումներ կայացնելը և երեխային որպես սեփականություն դիտարկելը;
- Ինչպե՞ս հասկանալ` որն է ընտանիքի և ծնողավարության քո մոդելը;
- Ավելի ներգրավված հայրեր. ծնողների միջև առողջ երկխոսության կարևորությունը;
- Արդյո՞ք կարևոր է երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելը. ինչպե՞ս ապահովել շփման որակը;
- Հարցադրումների և ձևակերպումների կարևորությունը: