Play Video

Ինչո՞ւ է կարևոր մարդու վարքի ուսումնասիրությունը, արդյո՞ք մարդիկ ռացիոնալ էակներ են, ինչո՞վ են տարբերվում մարդ տնտեսականը և մարդ արարածը, որո՞նք են Դենիել Կահնեմանի մտածողության երկու համակարգերը, ի՞նչ են նշանակում այս եզրույթները` լուսապսակի էֆեկտ, ամբոխին կամ մեծամասնությանը հետևելու էֆեկտ, ասոցիատիվ հակում, կորուստի հակակրանք, վերահաստատման հակվածություն, գիտելիքի անեծք, և ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել հանրային քաղաքականությունների մեջ: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Արփինե Մաժինյանը և Անժելա Մովսիսյանը:

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search