Ի՞նչ է որոշումների կայացման ճարտարապետությունը, ինչպե՞ս կարելի է ստեղծել որոշումների կայացման այնպիսի միջավայր, որը մարդկանց կուղղորդի դեպի ավելի օգտակար վարքագծի դրսևորում, օրինակ՝ ավելի առողջ սնվել կամ հարկերը վճարել, ո՞րն է զբաղված մարդկանց համար մշակված EAST մեթոդաբանությունը, և որո՞նք են դրա հինգ սկզբունքները՝ ավելի հեշտ, ավելի գրավիչ, ավելի սոցիալական և ճիշտ ժամանակին։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Արփինե Մաժինյանը և Անժելա Մովսիսյանը:
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։