Play Video

Մեր հասարակության մեջ շատ տարածված մի գործընթաց կա, որը կոչվում է խորհուրդ տալ կամ խորհրդատվություն: Առաջին հայացքից սա կարող է շատ անվնաս մի բան թվալ, սակայն երբ մի քանի շերտ խորանում ենք այս խնդրի մեջ, տեսնում ենք, որ այստեղ բավական լուրջ վտանգներ կան: Առաջին հարցը հետևյալն է.

ինչո՞ւ ենք խորհուրդներ տալիս և ի՞նչ հիմքով

իսկ երկրորդ հարցն այդ խորհուրդների ազդեցության և հետևենաքների հարցն է:

Ինչի՞ց են բխում մեր խորհուրդները: Հաճախ մենք վստահ ենք լինում այն հարցերի շուրջ, որոնք մեր փորձով ստուգված կամ ապացուցված ենք համարում, սակայն այս պարագայում մենք հաշվի չենք առնում դիմացինի փորձառության առանձնահատկություններն ու տարբերությունները: Յուրաքանչյուրս պետք է կարողնանք սեփական փորձի վրա հիմնված ինքնորույն որոշումներ կայացնել՝ ինքներս մեզ թույլ տալով սխալվելով սովորելու հնարավորություն: Միայն այս պարագայում ենք մենք փորձ ձեռք բերում և մեր ստացած գիտելիքների և փորձի տերը դառնում: Երբեք մեկ ուրիշի փորձառությունը, կյանքի պատմությունը չի կարող արտատպվել և օգտագործվել մեկ ուրիշի կյանքում: Մեր խնդիրն է գտնել հաջողության մեր անհատական և ուրույն բանաձևը՝ հաղթահարելով մեր սեփական վախերն ու մեր ճանապարհին հանդիպող բարդություններն ու խոչընդոտները:

Դիտեք նաև՝

Search