Ի՞նչն է մեզ օգնում ավելի ուշ սպառվել կամ սպառման աննշան երևույթներ նկատելուց հետո կարողանալ արագ վերականգնվել:
Առաջին միջոցն անընդհատ մասնագիտական զարգացումն է:
Մենք ավելի շուտ ենք հասնում հուզական սպառման, եթե աշխատանքային դժվարություններ ենք ունենում: Քանի որ անհաղթահարելի թվաղոց խոչընդոտները, հիասթափությունը, ինքնագնահատականի անկումը, հուսահատության զգացումն աստիճանաբար հանգեցնում են սպառման երևույթի, մասնագիտական աճին ուղղված ցանկացած քայլ ի վերջո վերածվում է մեր առողջությանն ուղղված քայլի:
Մասնագիտական դեֆորմացիան անձի հարմարումն է տվյալ մասնագիտությանը: Չնայած որ առաջին հայացքից այս հարմարումը կարող է թվալ դրական փոփոխություն, այն հանգեցնում է անհատականության կորստի:
Ի՞նչն է հանգեցնում մասնագիտական դեֆորմացիայի. օրինակ՝ երբ երիտասարդ մասնագետը մտնում է մասնագիտական ոլորտ, սկզբնական շրջանում ունենում է բարձր լարվածություն և ցանկանում է առավելագույնս համապատասխանել տվյալ ոլորտ ներկայացուցչի և, հաճախ, փորձում է համապատասխանել բոլոր առումներով՝ սկսած արտաքին տեսքից մինչև վարվելակերպ և խոսելաձև: Այս ընթացքում անձը կորցնում է իր անհատականությունը և դեֆորմացվում է: Նա կորցնում է իր անահատականությունը, իր ոճը, ինչի հետևանքով կորցնում է նաև իր ազդեցության ուժը այն մարդկանց վրա, ում հետ աշխատում է, որովհետև յուրաքանչյուրիս ուժը մեր ինքնատիպության մեջ է: Երբ մենք փորձում ենք որևէ դեր ստանձնել և նմանվել այդ դերին, մենք կորցնում ենք մեր անհատականության ուժը: