Play Video

Կարևոր առանձնահատկություններից՝  տարբերող նախարդիական հասարակություններն արդիականից, այն է, որ աստիճանաբար նկատվում է յուրահատուկ գործառույթներ իրականացնող կառույցների ու հաստատությունների ձևավորում: Խոսքն այն մասին է, որ ընդհուպ մինչև արդիական հասարակությունները գոյություն չեն ունեցել զուտ քաղաքական հաստատություններ կամ զուտ տնտեսական հաստատություններ կամ զուտ հոգևոր հաստատություններ: Օր.՝ եկեղեցին՝ իբրև հաստատություն, լայն իմաստով՝ հասարակական հաստատություն, ուներ ինչպես տնտեսական գործառույթներ, ուներ քաղաքական, իրավաքաղաքական գործառույթներ և, առավելապես, հոգևոր գործառույթ: Ահա արդիական հասարակություններում սկսվում է մի գործընթաց, երբ տնային տնտեսություններն իրենց հերթին՝ իբրև փոքրիկ, քիչ թե շատ ինքնաբավ միավորներ, սկսում են այսպես ասած կազմաքանդվել, ձևավորվում է ազգային տնտեսությունը, ձևավորվում են առանձին տնտեսական ինստիտուտներ, որոնք պատասխանատու կլինեին, օր.՝ նյութական բարիքների արտադրության բաշխման և փոխանակման համար…

Գրականության ցանկ

1. Marx Karl, Zur Kritik der Politischen Ökonomie, http://www.linke-buecher.de/texte/marx-engels/Zur-Kritik-der-Politischen-Oekonomie.pdf (Marx Karl, A Contribution to the Critique of Political Economy, https://www.marxists.org/archive/marx/works/1859/critique-pol-economy/preface.htm)

2. Арон Раймон, Демократия и тоталитаризм, http://www.e-reading.me/book.php?book=89783

3. Хоман К., Бломе-Дроз Ф., Экономическая и предпринимательская этика, В кн.: Политическая и экономическая этика, М., 2001.

Դիտեք նաև՝

Search