Play Video
Թեմա 6. Քաղաքականի դրսևորումները: Politics, policy, polity. Նաիրա Մկրտչյան

Եթե կոնկրետ օրինակով փորձենք հասկանալ, թե ինչ է քաղաքական գործողությունը և թե ինչու քաղաքական պրոցեսը կարող է սահմանվել իբրև շահերի արտիկուլացման, դրանց հավաքագրման, քաղաքական որոշումների ընդունման իրականացում: Ըստ էության՝ կարելի է մի պարզ օրինակով տեսնել. Շոտլանդիայի՝ արդեն նախկին վարչապետը հրաժարական տվեց: Սա կարելի է համարել քաղաքական որոշում և քաղաքական գործողություն, որը պայմանավորված էր Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքներով, քանի որ ինքը անկախության կողմնակից էր, բայց հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Շոտլանդիան, այնուամենայնիվ, չի անկախանում Մեծ Բրիտանիայից, իր համոզմունքներին դեմ էր և առավել ևս դեմ էր իր քաղաքական նպատակներին և ծրագրերին, ինքը պարզապես հրաժարական տվեց, այսինքն սկիզբ դրեց մի պրոցեսի, որը կարելի է անվանել նոր կառավարության ձևավորման գործընթաց կամ քաղաքական ուժերի վերադասավորման գործընթաց:

Քաղաքական գործողությունները կլինեն կույր, եթե դրանք կողմնորոշված չլինեն ըստ որոշակի քաղաքական նպատակների, ծրագրերի: Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է մեկ տերմինով նշանակել քաղաքական նպատակները և ծրագերը, անգլերենով դա policy-ն է, որը հայերենով և ոչ անգլերեն մյուս լեզուներով թարգմանվում է իբրև քաղաքականություն:

Գրականության ցանկ

1. Сутор Бернхард, Малая политическая этика, В кн.: Политическая и экономическая этика, М., 2001.

2. Политилогия: учеб./ Мельвиль и др., М., 2008.

Դիտեք նաև՝

Search