Play Video

Իշխանությունը կենտրոնական գաղափարը չէ, որով բացահայտվել է քաղաքականության էությունը, այլ այս կապը՝ իշխանության տեղի ու դերի ուժեղացման վրա հիմնված, ավելի շատ բնորոշ է արդիությանը: Արդիությանն էլ բնորոշ է հասկացությունների ու գաղափարների մի ամբողջ շարք, որոնք երբեմն նույնացվում են: Խոսքն իշխանության, բռնության, ուժի, հեղինակության մասին է: 

Հունական դիցաբանության մեջ մի հայտնի առասպել կա, երբ Պրոմեթևսը գողանում է կրակը աստվածներից, մասնավորապես՝ Հեփեստոսից, և կրակի հետ վարվելու կարողությունը փոխանցում, սովորեցնում է մարդկանց: Զևսը բարկանում է Պրոմեթևսի վրա և հրամայում շղթայել նրան Կովկասյան լեռներում: Շղթայողներից մեկը Զևսի մշտական ուղեկից Կրատոսն էր՝ ուժը մարմնավորող կրտսեր տիտանը: Թվում է, թե այս առասպելը կարելի է մեկնաբանել հիմնականում քաղաքակրթության կամ մշակույթի սկզբնավորման տեսակետից:, բայց այստեղ մի քանի հնարավորություն կա՝ տեսնելու և բացահայտելու իշխանության պատկերացումը հին աշխարհում: Մասնավորապես. 1) Պրոմեթևսն ընդվզում է աստվածների իշխանության դեմ, 2) կրակը և կրակի հետ վարվելու հմտությունը աստվածային կարողություն է, որը նշանակում է Պրոմեթևսը՝ իբրև տիտան, փորձել է աստվածային իշխանությունը իջեցնել և հաղորդակից դարձնել նաև մարդկանց, 3) հին աշխարհում իշխանության երկու կարևոր արմատ կա՝ արխեն և կրատոսը: Կրատոսը, ով Պրոմեթևսին շղթայողներից մեկն էր, ինքն էլ ուժի, հետևաբար նաև իշխանության մարմնավորողն էր: Հետաքրքիր է, որ արխեն հիմք է դրել քաղաքական առումով կարևոր հասկացությունների մի ամբողջ շարքի, մասնավորապես խոսքը օլիգարխիայի մասին է: Արխե-օլիգարխիա՝ մեծահարուստների իշխանություն, և դեմոկրատիա՝ ժողովրդի իշխանություն: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը բազմակողմ մի երևույթ է:

Վեբերի առաջին աշխատանքը «Քաղաքականությունը՝ իբրև մասնագիտություն, կոչում» փոքրածավալ ակնարկն է, որի որոշ մտքեր շրջանառվում են մինչ այսօր: Մասնավորապես այն, որ ցանկացած պետություն կիսում է Մարքսի և Տրոցկու դիրքորոշումը, որ ցանկացած պետություն հիմնադրվում է բռնության վրա: Սրանով փորձում է ցույց տալ, որ բռնության և իշխանության միջև էական տարբերություն չկա:

Պետությունը այն քաղաքական համայնքն է, որն ունի բռնի ուժի լեգիտիմ կիրառման մենաշնորհ:

Քաղաքականությունը կարելի սահմանել իբրև ձգտում մասնակցության իշխանության մեջ կամ ազդեցություն ունենալու իշխանության բաժանման մեջ:

Գրականության ցանկ

  1. Weber Max, Politik als Beruf, http://www.uwe-holtz.uni-bonn.de/lehrmaterial/weber_politik_als_beruf.pdf, Weber Max, The Profession and Vocation of Politics, In: Political Wrtings, Cambridge, 2003.
  2. Weber Max, Wirtschaft und Gesellschaft, http://www.zeno.org/Soziologie/M/Weber,+Max/Grundri%C3%9F+der+Soziologie/Wirtschaft+und+Gesellschaft

Դիտեք նաև՝

Search