Play Video
Ազգայնականություն և ձախականություն. Անտոն Իվչենկո, Հրանտ Տեր-Աբրահամյան

Այսօրվա Հայաստանում ազգայնականությունը վաղուց որևէ ազատագրական գիծ չունի, թերևս չհաշված ապրիլյան պատերազմից հետո խոսակցությունները օլիգարխների հարստությունների շուրջ, սոցիալական արդարության մասին, թե ինչպես մենք կարող ենք խոսել ազգի մասին, (որը շատերի պնդմամբ՝ պետք է լինի հավասարների ամբողջություն), եթե կա այսպիսի անարդարություն: 25 տարիների ընթացքում ազգայնական խոսակցությունը դրա մասին չի եղել, կա՞ արդյոք որևէ տեղ, ուր ազգայնականը Հայաստանում եղել է ազատագրական, իրական ժողովրդավարություն ներմուծող, ժողովրդավարական ինստիտուտներ զարգացնող: Ինչո՞վ ազգայնականությունը տվեց ավելի ժողովրդավարություն, քան մենք պիտի ստանայինք այս կամ այն կերպ…

… Քանի դեռ ազգայնականությունը մեկնաբանում ենք որպես ազգային ազատագրական պայքար, անկախության համար պայքար, բնական է, որ կայսերական, գաղութատիրական մտածողությունն է, որ հակադրվում է ու ստեղծում քարոզչություն ազգայնականության դեմ՝ մեկնաբանելով այսպես՝ եթե այս երկու վայրենի բնիկների մեջ խնդիր կա, ապա դա իրենց բնույթն է, և իրենք առանց իմպերիայի քաղաքակրթեցման չեն կարող միասին խաղաղ ապրել: Մյուս կողմից էլ կայսրություններն իրենք են իրենց հերթին օգտագործել և օգտագործում ազգայնականությունը իրենց մեկնաբանությամբ, օր.՝ սովետական շրջանում որոշ չափի մեջ, որոշակի սահմաններում հայկական և ոչ միայն հայկական ազգայնականությունը՝ սկսած 60-ական թթ., նույնիսկ խրախուսվում էր: Եվ այդ մեկնաբանությունը գերակայող է մինչև հիմա, և շատ մարդիկ, որ իրենց կոչում են ազգայնական, իրականում այդ արտոնյալ, թույլատրելի ազգայնականության շրջանակներում են, ինչն էլ իր հերթին բերում է ազգագրական մակարդակի, և այդպիսի ազգայնականությունը առաջին հերթին շեշտը դնում է ոչ թե առաջադիմության, ժողովրդավարության կամ սոցիալական արդարության վրա կամ անկախության…

Դիտեք նաև՝

Search