Play Video
Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Արման Գրիգորյան

Քաղաքական միֆերի մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Արման Գրիգորյանը։

  • Արդյո՞ք քաղաքականությունը միշտ ուղեկցվում է քաղաքական միֆերով;
  • Ջեք Սնայդեր՝ «Կայսրության միֆերը»․ պետությունների ռացիոնալ և ոչ ռացիոնալ ագրեսիա;
  • «Անվտանգություն կարելի է ապահովել միայն ագրեսիայի միջոցով», «Հակառակորդները միայն ուժի լեզուն են հասկանում», «Նկարած վագր»..․ Ինչպե՞ս են այս միֆերը ժողովրդականություն ձեռք բերում;
  • Երեք տեսակի ռեժիմներ՝ ժողովրդավարական, ոչ ժողովրդավարական, կարտելացված;
  • Արդյո՞ք որոշ հասարակություններ ավելի հակված են միֆաստեղծմանը;
  • Պատերազմից առաջ Հայաստանում տարածված միֆերը․ մեր քաղաքական մշակույթի ԴՆԹ-ն՝ պաշտպանված հայրենասիրության մետաֆիզիկական զրահով;
  • «Արցախի հարցում որևէ կոմպրոմիս հավասարազոր է պարտության», «Թուրքերի հետ կոնֆլիկտը դարավոր էքզիստենցիալ պայքար է», «Էթնիկական անհամատեղելիություն», «Անպարտելի բանակ», «Ադրբեջանցիները կռվել չգիտեն»;
  • «Որևէ բանակցային լուծում խաղաղություն չի ապահովելու»․ միֆերը՝ ստատուս քվոն պահելու միջոց;
  • Ինչպե՞ս պայքարել քաղաքական միֆերի դեմ․ ինչու՞ նույնիսկ պատերազմը չկարողացավ փլել այդ միֆերը;
  • Նոր միֆեր՝ «Ռուս-թուրքական գործարք», «Պատերազմի արդյունքը և բանակցային արդյունքը իրարից չէին տարբերվելու»;
  • Պատերազմից հետո էլ Հայաստանում տիրապետող է միֆականացված խոսույթը՝ միտված արդարացնելու անարդարացնելին:

Այս հաղորդաշարը պատրաստվել է  Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Հաղորդումը նկարահանվել է 2022 թվականի օգոստոսին։

Դիտեք նաև՝

Search