Տարածաշրջանային քաղաքականության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Աննա Օհանյանը։
- Տարածաշրջանային մոտեցման կարևորությունը․ ջարդված ռեգիոնում դժվար է պետություն կառուցել;
- Տարածաշրջանային ինստիտուտների տեսանկյունից Հարավային Կովկասն անապատ է․ ռեգիոնալ կառավարման հսկա խնդիրներ չեն լուծվել;
- Տարածաշրջանը պայմանավորված է աշխարհագրությա՞մբ, թե՞ ֆունկցիոնալ կապերով;
- Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան կապերը՝ քաղաքական շատ բարձր մակարդակի, բայց քիչ շոշափելի հասարակության միջին և ցածր շերտերում;
- Հարավամերիկյան և հարավարևելյան Ասիայի երկրների փորձը․ գերտերությունների ազդեցության կառավարում;
- «Հարավային Կովկասը ռեգիոն չի», «Մեր բախտն ուղղակի չի բերել» մոտեցումները;
- Խաղաղության ինժեներություն․ փոքրամասնությունների պաշտպանվածության և քաղաքացիական հիշողության կարևորությունը;
- Ինստիտուցիոնալ ջնջում (Institutional obliteration)․ կառույցների, համայնքային կապերի դերը էթնիկ բռնության կառավարման կամ մեղմացման գործում;
- Տարածաշրջանային կապերի հաստատումը կբարձրացնի պատերազմի գինը Ադրբեջանի համար։