Play Video

Եթե որևէ ժողովուրդ որևէ տարածքում պետություն ստեղծելու ցանկություն է հայտնում (մանավանդ նոր ժամանակաշրջանում), հարց է ծագում՝ ինչ պետություն ստեղծել։ Հայաստանում 1990-ական թվականների սկզբում նույնպես դրված էր այս հարցը, որի մեջ նույնիսկ հումորային տարր կար․ որոշ մարդիկ, ասելով, որ Սովետական միությունը վերացել է, պնդել են, որ պետք է միապետություն ստեղծել, ու նույնիսկ թագաժառանգ գտել այդ նպատակի համար։
Բնական է, որ 20-րդ դարում պետությունների մեծամանությունն ընտրում էր հանրապետությունը և որոշակի հիմնարար սկզբունքներ արձանագրում, սակայն նաև կանգնում մի շատ էական հարցի առջև՝ այն ինստիտուտները, որոնք իրենք հռչակել են, պետք է նաև ստեղծվեն։

Կարևոր է նշել, որ հանրապետություն կարող է ստեղծել այն ժողովուրդը, որը քաղաքական գիտակցություն ունի։ Այն պետությունները, որոնք նոր ժամանակաշրջանում փորձում էին հանրապետություն ստեղծել կամ հանրապետություն էին հռչակում իրենց, տասնամյակներ անց նոր գիտակցեցին, որ իրենք ի վիճակի չեն նման ինստիտուտներ կառուցելու և գոյություն ունեն ձևականորեն։ Պատճառն այն է, որ պակասում է իրավական գիտակցությունը․ անգամ եթե մարդիկ պատկերացումներ ունեն այդ արժեքների մասին ու գիտեն, որ պետք է նման պետություն կառուցել, նրանք այդ արժեքների կրողը չեն։ Ամենաէականն այն է, որ այդ մարդիկ այլ գաղափարներ են կրում։


ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին անդամ պետությունների հասարակությունները վերադարձան իրենց էթնիկ գաղափարներին, որոնք որոշակի տեղ ունեին նույնիկ կոմունիստական պետության մեջ։ Սակայն որոշ ժամանակ անց այս հասարակությունները հասկացան, որ սկսվել է գաղափարական քայքայում և իշխանությունների քրեականացում։

Եթե ժողովուրդը ցանկանում է պետություն ստեղծել, սակայն ի վիճակի չէ անել դա իրավական գիտակցության բացակայության պատճառով և, հակառակը, անընդհատ գնում է դեպի կլանայնություն, քրեականացում, «բոլորը պատերազմում են բոլորի դեմ» (Թ․ Հոբս)։ Ժողովրդի մի մասը փորձում է ինչ-որ կարգ հաստատել, բայց եթե այդ ժողովուրդը չի ընդունում անձի ազատությունն ու լիբերալ փիլիսոփայությունից եկած արժեքները, նա նաև չի հավատում, որ որևէ մեկը կարող է իշխել Աստծո կողմից։
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նման պայմաններում ստեղծվում է երկու տարբեր համակարգ, որոնք որոշակի կայունություն են ապահովում նման տարածքում՝ ավտորիտարիզմ և օլիգարխիա։

Դիտեք նաև՝

Search