Play Video
Հայկական I-ին և II-րդ հեղափոխությունների հիմնական առանձնահատկությունները. Հարություն Մարության

Զեկուցման մեջ քննարկվում են երկու հեղափոխությունների անվանաբանական, կառուցվածքային, գործելակերպային, կարգախոսային, սոցիալական բաղադրիչի չափաբաժնի, երկխոսության դրսևորումների, պատկերագրության, ձևավորած մթնոլորտի, ինքնակազմակերպվածության ձևերի, վախի հաղթահարման ուղիների, իրականացման կենտրոնավայրի, օրենքի առջև պատասխանատվության, կադրային ներուժի օգտագործման հարցերը:

2018 թ. հունիս 22-24-ը Երևանում տեղի ունեցավ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնած «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նախաձեռնելիս` Կենտրոնը ելնում էր այն համոզմունքից, որ հայաստանյան հասարակության նկարագրության համար օգտագործվող պաշտոնական դիսկուրսները մեծամասամբ իմիտացիոն բնույթ ունեն և ավելի խճողում, քան բացահատում են երկրում տեղի ունեցող գործընթացների իրական պատկերը։ Ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժումը շատ բան փոխեց հայաստանյան հասարկության կյանքում։ Սոցիալական փակ համակարգը սկսեց բացվել:

Փոխված իրադրության պայմաններում վերանայվեց ու ճշգրտվեց գիտաժողովի օրակարգը: Հիմնական հարցադրումը չվերացավ, բայց կերպափոխվեց՝ խոսքն արդեն Հայաստանում վերջին տարիներին գոյություն ունեցած համակարգի գիտական նկարագրության և բնորոշման մասին էր։ Սրան գումարվեց ևս երկու կարևոր հարց` ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և ո՞րն է ապագայի այն տեսլականը, որի իրականացմանը պետք է միտված լինեն հայկական հասարակության անելիքները։ Ուստի, գիտաժողովի և սրան զուգահեռ ինտերակտիվ հարթակի ստեղծումը նպատակ ունեն մասնագիտական վերլուծութունների ու շահագրգիռ քննարկումների միջոցով քարտեզագրել հայաստանյան հասարակության տնտեսական, քաղաքական և հանրային իրողություններն ու դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:

Անգլերե տարբերակը.

Դիտեք նաև՝

Search