Play Video
8. Հայաստան 1990-91թթ. քաոս, ընտրություններ, Անկախության հռչակագիր | Մանվել Սարգսյան

1989թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ զորքերը փորձեցին ուժով վերականգնել ադրբեջանական իշխանությունը Ղարաբաղում: Ադրբեջանում տեղի էին ունենում հակախորհրդային և հակահայկական հսկայական ցույցեր, սկսվեց հայաստանյան և ղարաբաղյան ճանապարհների արգելափակումը, իսկ 1990թ. հունվարին սկսվեցին Բաքվի ջարդերը:

Հայաստանում կոմունսիտները կորցնում էին իշխանությունը. ժողովուրդը դուրս էր եկել վերահսկողությունից, ձևավորվում էին տարբեր խմբավորումներ, որոնք զենք ու զինամթերք էին հափշտակում զինպահեստներից: Թե՛ կոմունիստական կառավարությունը, թե՛ «Ղարաբաղ» կոմիտեն այլևս չէին վերահսկում իրավիճակ, իսկ վերջինս մի կողմ քաշվեց զինվելու սեփական կոչից հետո: Զինված խմբավորումները փորձում էին ինքնակազմակերպվել, տեղի էին ունենում ընդհարումներ: Վիճակը սրվում էր 1990թ. մայիսին կայանալիք Գերագույն խորհրդի ընտրություններին ընդառաջ, որոնցում մեծ դժվարությամբ՝ մի քանի փուլով հաղթեց կոմունիստական կուսակցությունը: Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը փորձեց աստիճանաբար զինաթափել խմբավորումները: 1990թ. Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը սկիզբ դրեց Հայաստանի անկախացման գործընթացին:

1991թ. օգոստոսին սկսվեց ԽՍՀՄ ճգնաժամը: Հեղաշրջման փորձից հետո դրա կազմակերպիչները ձերբակալվեցին: Հայաստանն ու մյուս հանրապետությունները որոշում կայացրեցին հանրաքվեներ անցկացնել, սակայն մինչ Հայաստանի Հանրապետության անկախացումը՝ սեմտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի համատեղ որոշմամբ:
Հայաստանում հանրաքվեից հետո անկախության հռչակագիր չընդունվեց, և փոխարենը հիմք ընդունվեց նախորդ հռչակագիրը: Դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվեն, որի հիման վրա տեղի ունեցան ընտրություններ, և հունվարի 6-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, որն այդպես էլ չընդունվեց Հայաստանի Հանրապետության կողմից:

Դիտեք նաև՝

Search