Play Video
1. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրները․ Թուրքագիտություն | Արման Գրիգորյան

Արդյո՞ք ցեղասպանություններն ապաքաղաքական երևույթներ են՝ զուտ ատելության կամ հակակրական վերաբերմունքի վրա հիմնված գործողություններ, արդյո՞ք այդ ոճրագործություններն իրականացնում են ժողովուրդներն ու հանրությունները, արդյո՞ք ցեղասպանությունները բացարձակ, չկաշկանդված ուժի ու իշխանության հետևանք են, և արդյո՞ք դրանք պատմական ատավիզմ են և բնորոշ են «բարբարոս» հասարակություններին կամ երկրներին։ Ներկայացնում է միջազգայնագետ Արման Գրիգորյանը։

«Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Թուրքիայի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Թուրքիայի պատմության՝ մեր շրջանում ամենից շատ քննարկվող հարցերին, այդ հարցերի ուսումնասիրման խնդիրներին ու հնարավոր նոր մոտեցումներին։

Դիտեք նաև՝

Search