Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրների վրա մեկ առանցքային խոստմամբ և առաքելությամբ, այն է՝ պաշտպանել մարդկությանը պատերազմի արհավիրքից՝ խթանելով և պաշտպանելով խաղաղությունը։ ՄԱԿ-ի հիմնադիրներն ու ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակները հասկացել են, որ մարդասիրական արձագանքը և մարդու իրավունքների կայուն զարգացումը, մարդկանց կարիքների և բնապահպանական կայունության հաշվեկշռումը և խաղաղության կայունության ապահովումը նույն եռանկյունու տարբեր կողմերն են։ Այսօր 193 անդամ-պետություններ և ժողովուրդներ միավորվել են այս առաքելության շուրջ, որոնց թվում է նաև Հայաստանը։
Այստեղ՝ Հայաստանում, մենք շարժվում ենք դեպի մեր հաջորդ հնգամյա համագործակցության ծրագրի մշակումը՝ սահմանելով ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ մեր գործընկերային հանձնառությունը առաջիկա հինգ տարիների համար։ Հայաստանը, չլինելով մեծ երկիր, կարողացել է շատ կարևոր դերակատար դառնալ ՄԱԿ-ում և օգնել է ձևակերպել ՄԱԿ-ի շատ քաղաքականություններ և գործունեության ուղղություններ։ Օրինակ՝ Հայաստանը շատ կարևոր ներդրում է ունեցել՝ հովանավորելով ցեղասպանության ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի բանաձևերը, և հիմա Հայաստանի գործողությունների շնորհիվ է, որ ամեն տարի դեկտեմբերի 9-ը հայտարարվում է ցեղասպանության կանխարգելման և պատժի օր։