Play Video
Նախկինները #13․ Վաչե Գաբրիելյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

  • Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, ֆինանսների նախարար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ․ զբաղեցված պաշտոններից ո՞րն էր ամենաբարդն ու պատասխանատուն;
  • Ինպե՞ս սկսվեց աշխատանքը պետական համակարգում․ 1990 թվական;
  • Ակադեմիական փորձ՝ հանրային կառավարում և մասնավորեցման (privatization) համեմատական քննությունը մի շարք երկրներում;
  • Արդյո՞ք պետական համակարգից ակնկալիքները և իրականությունը համընկնում էին;
  • Կենտրոնական բանկից անցումը դեպի Կառավարություն՝ ֆինանսների նախարարություն․ հիմնական տարբերությունները;
  • Արդյո՞ք ֆինանսների նախարարը ոչ ֆորմալ վետոյի իրավունք ունի պետբյուջեին վերաբերող հարցերում;
  • Ի՞նչով է զբաղվում Կառավարության աշխատակազմի ղեկավարը․ Կառավարության որոշումների ընդունման գործընթացը;
  • Ինչո՞վ են տարբերվում աշխատակազմի ղեկավարի և փոխվարչապետի գործառույթները, և արդյո՞ք դրանք կարող են փոփոխվել՝ ըստ քաղաքական օրակարգի;
  • Տնտեսական ինտեգրում․ Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, Համաշխարհային բանկ;
  • Ի՞նչ է նշանակում ԵԱՏՄ շրջանակներում արտադրության ստանդարտների և տարիֆների սահմանումը․ արտադրողների և սպառողների պաշտպանություն;
  • Քաղված դասեր․ առաջնահերթությունների հստակեցման, սահմանափակումների գիտակցման և կենդանի շփման կարևորությունը;
  • Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել պաշտոնի առաջարկի ընդունման կամ մերժման վերաբերյալ որոշում կայացնելիս։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search