Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2021 թվականներին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Զրույցի հիմնական կետերը՝

  • Պաշտոնի ստանձման մանրամասները
  • Փոխվարչապետի պաշտոնի դերը և համակարգման ոլորտները
  • Արդյո՞ք փոխվարչապետի լիազորությունները համընկնում են նախագահական համակարգում վարչապետի լիազորությունների հետ
  • Ինչպես է անցնում փոխվարչապետի օրը
  • Համավարակի շրջան․ պարետի գործառույթները
  • Պաշտոնավարման հաճելի պահերը
  • Ինչու՞ է դժվար այնպիսի որոշումներ կայացնել, որոնք մեծ ժողովրդականություն կվայելեն
  • Ինչպե՞ս է համակարգվում նախարարությունների աշխատանքը, երբ դիրքորոշումները տարբեր են
  • Քաղված դասեր

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search