Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

  • Ինչպե՞ս տեղի ունեցավ մուտքը քաղաքականություն;
  • Որքանո՞վ էին խորհրդարանի մասին պատկերացումներն ու տեսական գիտելիքը համապատասխանում իրականությանը;
  • Գիտության ոլորտում փորձառությունն Ազգային ժողովում առավելությու՞ն էր, թե՞ խոչընդոտ;
  • Օրենսդրական աշխատանքը սերտորեն կապված է մաթեմատիկական հաշվարկի հետ. արդյո՞ք հանձնաժողովների կողմից միշտ հաշվի են առնվում փորձագիտական եզրակացությունները;
  • Արդյո՞ք միշտ պետք է բավարարվեն ժողովրդի պահանջները;
  • Ինչպե՞ս է տեղի ունենում օրենքի մշակման գործընթացը. իրավաստեղծագործություն և օրինաստեղծագործություն;
  • Խնդրից մինչև օրենք. օրենսդրական աշխատանքի հիմնական փուլերը;
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ օրինագիծը հակասում է այլ օրենքներին;
  • Օրենսդիր գործունեությունը փաստաբանի աչքերով. իրավունքն ավելի լայն է, քան օրենքը;
  • Ինչպե՞ս կարող են քաղաքացիները օրենսդրական նախաձեռնությունը հասցնել Ազգային ժողով;
  • Խորհուրդներ ապագա պատգամավորներին:

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search