Play Video
Նախկինները #18․ Ռաֆիկ Գրիգորյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2019-2020 թվականներին Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

  • Պաշտոնի ստանձման մանրամասները;
  • Արդյո՞ք պաշտոնն իսկապես ընձեռում էր փոփոխություններ իրականացնելու հնարավորություն;
  • Ոլորտային ռազմավարությունների մշակում. արդյո՞ք դրանք որոշ առումով ձևական բնույթ են կրում;
  • Արդյո՞ք աշխատանք է տարվում նաև ընդդիմության հետ, երբ իշխող խմբակցության ձայները բավական են օրենքն ընդունելու համար;
  • Ի՞նչ է ընդգրկում արդարադատության նախարարության ոլորտը;
  • Ինչո՞վ է զբաղվում արդարադատության նախարարի տեղակալը;
  • Ինչպե՞ս է անցնում փոխնախարարի օրը` ԱԺ նիստեր, Կառավարության և նախարարական կոմիտեների նիստեր, ԲԴԽ կարգապահական վարույթի նիստեր, Մալբերի համակարգ և այլն;
  • Ո՞րն է քաղաքացիների, փորձագետների, հկ-ների առաջարկները և բողոքները նախարարին կամ փոխնախարարին հասցնելու ամենաարդյունավետ ձևը;
  • Ինչպե՞ս են մշակվում քաղաքականությունները. խնդրից մինչև որոշում/օրենք;
  • Որքանո՞վ է քաղաքացիական հասարակության և միջազգային դոնորների հետ աշխատանքն ազդում կայացվող որոշումների վրա;
  • Քաղված դասեր և խորհուրդներ ապագա պաշտոնյաներին:

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search