Play Video
Նախկինները #4. Նաիրա Մարգարյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2019-2020 թվականներին էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները;
  • Ակնկալիքները և իրականությունը․ արդյո՞ք փոխնախարարը զբաղվում է միայն քաղաքականության մշակմամբ;
  • Նախարարի և փոխնախարարի հարաբերակցությունը;
  • Ինչպե՞ս է անցնում փոխնախարարի օրը;
  • Արդյո՞ք աշխատանքի կազմակերպման և վարչությունների համալրման խնդիր կա պետական համակարգում;
  • Ինչպե՞ս է տեղի ունենում շփումը քաղաքացիների հետ, որոնք ունեն գաղափարներ, առաջարկներ, քննադատություններ;
  • Արդյո՞ք ներկայացուցչական կազմակերպությունները՝ ասոցիացիաներ, ինստիտուտներ, միավորումներ, կայացած են Հայաստանում և ինչու՞ են դրանք կարևոր;
  • Քաղաքականությունների մշակման գործընթացը;
  • Հիմնական փուլերը․ խնդրի ձևակերպում և հաստատում, վիճակագրական տվյալների հավաքում, այլ երկրների փորձի ուսումնասիրում և այլն;
  • Քաղված դասեր․ արդյո՞ք հեշտ է հանրայինից մասնավոր վերադարձը։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search