Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2020-2021 թվականներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները․ աննախադեպ մասշտաբի սոցիալական խնդիրներ պատերազմից հետո;
  • Արդյո՞ք ակնկալիքները և իրականությունը համընկնում էին, հատկապես՝ Արցախի ժողովրդի հրատապ խնդիրների առկայության դեպքում;
  • Որո՞նք են Հայաստանում պետական համակարգի ամենալուրջ խնդիրները․ բյուրոկրատիա, ժամանակի կորուստ, պետության ֆունկցիայի վերաիմաստավորման պակաս;
  • Ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների կարիք․ նպատակը՝ քաղաքացու կյանքը բարելավելը, ոչ թե պետական համակարգը աշխատեցնելը;
  • Ինչո՞վ է պայմանավորված նման մակարդակի բյուրոկրատիան․ արդյո՞ք համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հանգեցներ նաև բյուրոկրատիայի նվազեցմանը;
  • Երկարաժամկետ նպատակները ստորադասվում են կարճաժամկետ խնդիրներին. արդյո՞ք քաղաքականությունը միշտ այս տրամաբանությամբ է շարժվում;
  • Պետական պաշտոնյայի և իշխանության կարևորագույն սկզբունքներից մեկը պետք է լինի պաշտոնաթողության ժամկետը ֆիքսելը․ խուսափել հավերժության մոլուցքից;
  • Արդյո՞ք հնարավոր է համատեղել հրատապ խնդիրների լուծումը և երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացումը;
  • Ինչու՞ մարդիկ չեն ցանկանում մասնավոր սեկտորից տեղափոխվել պետական համակարգ;
  • Պետական համակարգի գերհագեցվածություն աշխատակիցներով և ավելորդ գործընթացներով;
  • Քաղված դասերը․ արդյունավետության և ժամանակի կարևորում։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search