Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և նախկինում Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

  • Ինչպե՞ս սկսվեց աշխատանքը դիվանագիտական ասպարեզում․ գիտական գործունեությունից անցումը դիվանագիտական ծառայության;
  • Զբաղեցրած պաշտոնները՝ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչ, ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հատուկ հանձնարարություններով դեսպան և այլն;
  • Ո՞ր օղակում է մշակվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը․ արդյո՞ք դիվանագետները ներգրավված են այդ գործընթացում;
  • Ինչո՞վ է զբաղվում ԱԳՆ Սահմանակից երկրների վարչությունը կամ Թուրքիայի բաժինը;
  • Ի՞նչ առանձնահատկություններ ուներ աշխատանքն Արցախի դիվանագիտական համակարգում․ ինչպե՞ս է իրականացվում չճանաչված երկրի դիվանագիտությունը;
  • Ինչպե՞ս են տեղի ունենում Արցախի հանրապետության ներկայացուցիչների միջազգային այցերը կամ շփումները Հայաստանում տեղակայված դիվանագետների հետ;
  • Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ, որի նստավայրը Ստամբուլում է․ հայ դիվանագետ մի երկրում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի;
  • Արդյո՞ք Թուրքիայում աշխատանքը երկրի մասին պատկերացումներում ինչ-որ բան փոխեց;
  • Արդյո՞ք հոգեբանորեն ծանր էր Ստամբուլում գտնվելն ու աշխատելը;
  • Ինչո՞վ է զբաղվում հատուկ հանձնարարություններով դեսպանը և ու՞մ կողմից է նշանակվում՝ երկրի ղեկավարի՞, թե՞ ԱԳ նախարարի;
  • Քաղված դասեր և խորհուրդներ ապագա դիվանագետներին։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search