«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և նախկինում Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
- Ինչպե՞ս սկսվեց աշխատանքը դիվանագիտական ասպարեզում․ գիտական գործունեությունից անցումը դիվանագիտական ծառայության;
- Զբաղեցրած պաշտոնները՝ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչ, ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հատուկ հանձնարարություններով դեսպան և այլն;
- Ո՞ր օղակում է մշակվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը․ արդյո՞ք դիվանագետները ներգրավված են այդ գործընթացում;
- Ինչո՞վ է զբաղվում ԱԳՆ Սահմանակից երկրների վարչությունը կամ Թուրքիայի բաժինը;
- Ի՞նչ առանձնահատկություններ ուներ աշխատանքն Արցախի դիվանագիտական համակարգում․ ինչպե՞ս է իրականացվում չճանաչված երկրի դիվանագիտությունը;
- Ինչպե՞ս են տեղի ունենում Արցախի հանրապետության ներկայացուցիչների միջազգային այցերը կամ շփումները Հայաստանում տեղակայված դիվանագետների հետ;
- Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ, որի նստավայրը Ստամբուլում է․ հայ դիվանագետ մի երկրում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի;
- Արդյո՞ք Թուրքիայում աշխատանքը երկրի մասին պատկերացումներում ինչ-որ բան փոխեց;
- Արդյո՞ք հոգեբանորեն ծանր էր Ստամբուլում գտնվելն ու աշխատելը;
- Ինչո՞վ է զբաղվում հատուկ հանձնարարություններով դեսպանը և ու՞մ կողմից է նշանակվում՝ երկրի ղեկավարի՞, թե՞ ԱԳ նախարարի;
- Քաղված դասեր և խորհուրդներ ապագա դիվանագետներին։
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։