Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և նախկինում Գերագույն խորհրդի վերլուծական բաժնի ղեկավար, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Անվտանգության խորհրդի քարտուղար, Նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

  • Հայաստան գալու և քաղաքական թիմին միանալու մանրամասները;
  • Ինչու՞ չէր ցանկանում ստանձնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը;
  • Որոշումների կայացման համակարգի ստեղծումը. Անվտանգության խորհուրդ;
  • Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունները. արդյո՞ք պետք էր հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը;
  • Արդյո՞ք բանակցություններում կար նախագահի անունից խոսելու իրավասություն;
  • Երկկողմանի ուղիղ բանակցությունները Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ;
  • Թուրքիայի հետ բանակցությունները. քեմալականության, ադրբեջանական ծագման, ատելության և ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ կապված խնդիրները;
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը. ռոտացիայի կարևորությունը;
  • Հայաստանում որոշումների կայացման գործընթացը. արդյո՞ք երկրի ներսում նույնպես բանակցելու կարիք կար;
  • Ինչպե՞ս ձևավորվեցին հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի հետ կապված գաղափարները` չնայած ցեղասպանության պատմություններով լի մանկությանը, դասագրքերում փառաբանվող Հայաստանին, դաշնակցական պատանեկությանը;
  • Արդյո՞ք ցեղասպանության ճանաչման ուղղությամբ պետք է աշխատել հենց Թուրքիայի ներսում;
  • Դաշնակցությունից դուրս գալը. ինչու՞ էին դաշնակցականները վախենում անկախությունից:

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search