Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2020 թվականներին ՀՀ բնապահպանության (2019 թվականից՝ ՀՀ շրջակա միջավայրի) նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

  • Որ՞ն էր նախարարության անվանափոխության նպատակը;
  • Պաշտոնի ստանձնումը և դրան նախորդած գործունեությունը․ քաղաքական վերնախավերի մասին հետազոտական աշխատանք, մասնակցություն Կայուն զարգացման հայեցակարգի մշակմանը;
  • Սպասելիքները և իրականությունը․ ոլորտային կրթության և ինստիտուցիոնալ պատմության կարևորությունը;
  • Ինչի՞ շնորհիվ է շրջակա միջավայրի նախարարությունում ապահովվել ինստիտուցիոնալ ժառանգականությունը;
  • Ինչո՞վ է զբաղվում շրջակա միջավայրի փոխնախարարը․ միջազգային գործընկերների հետ աշխատանքի ապակենտրոնացում;
  • Պետական կառավարման համակարգի թերությունները․ ժամանակատար թղթաբանություն՝ ռազմավարական խնդիրների լուծման փոխարեն;
  • Անհրաժեշտ է նախարարություններին կից վերլուծական կենտրոննե՞ր ստեղծել, թե՞ համագործակցել անկախ հետազոտական կենտրոնների հետ;
  • Շփումը քաղաքացիների հետ՝ այցելություններ, e-draft․ ինչպե՞ս քաղաքացիներին ավելի արդյունավետորեն ներգրավվել;
  • Պետություն-քաղաքացի հաղորդակցության հաջողված օրինակներ․ Նոր Զելանդիա;
  • Քաղված դասեր։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search