Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

  • «Նախկինները» ժամանակայի՞ն, թե՞ որակական բնորոշում է;
  • Պաշտոնի ստանձման մանրամասները. ինչու՞ չեն ընդունվել 2012-ին և 2017-ին Ազգային ժողովում լինելու առաջարկները;
  • Ի՞նչը կարող է ետ պահել պատգամավորական մանդատից․ մեծ պատասխանատվություն, թիրախավորվածություն, աշխատավարձի չափ, գերծանրաբեռնվածություն;
  • Սպասելիքները և իրականությունը․ վերահսկողական մեխանիզմների կիրառելիություն կամ արդյո՞ք լրագրողը կարող է որոշ գործընթացների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան պատգամավորը;
  • Արդյո՞ք փոխվեց նախկին պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը;
  • Հիմնականում ինչի՞ համար էր քննադատվում 7-րդ գումարման Ազգային ժողովը, և արդյո՞ք դա արդարացի էր;
  • Որքանո՞վ է օրենսդիրը կախված գործադիրից;
  • Արդյո՞ք հասարակության մեջ կա ճիշտ պատկերացում, թե ինչպես է աշխատում Ազգային ժողովը, ինչով է զբաղվում պատգամավորը;
  • Ինչու՞ է կարևոր պատգամավորի բարձր աշխատավարձը;
  • Արդյո՞ք պատգամավորի ֆունկցիաներից է նաև նոր մտքերի ու դիսկուրսների ձևավորումը, և որքանո՞վ է դա իրագործելի;
  • Արդյո՞ք ստացվեց քաղաքական մշակույթը փոխել;
  • Քաղաքացիների հետ շփման կարևորությունը;
  • Քաղված դասեր․ կուսակցությունների ներսում ժողովրդավարության կարևորությունը;
  • Խորհուրդներ ապագա պատգամավորներին․ որն է օրակարգը ու որոնք են կարմիր գծերը:

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search