«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
- «Նախկինները» ժամանակայի՞ն, թե՞ որակական բնորոշում է;
- Պաշտոնի ստանձման մանրամասները. ինչու՞ չեն ընդունվել 2012-ին և 2017-ին Ազգային ժողովում լինելու առաջարկները;
- Ի՞նչը կարող է ետ պահել պատգամավորական մանդատից․ մեծ պատասխանատվություն, թիրախավորվածություն, աշխատավարձի չափ, գերծանրաբեռնվածություն;
- Սպասելիքները և իրականությունը․ վերահսկողական մեխանիզմների կիրառելիություն կամ արդյո՞ք լրագրողը կարող է որոշ գործընթացների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան պատգամավորը;
- Արդյո՞ք փոխվեց նախկին պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը;
- Հիմնականում ինչի՞ համար էր քննադատվում 7-րդ գումարման Ազգային ժողովը, և արդյո՞ք դա արդարացի էր;
- Որքանո՞վ է օրենսդիրը կախված գործադիրից;
- Արդյո՞ք հասարակության մեջ կա ճիշտ պատկերացում, թե ինչպես է աշխատում Ազգային ժողովը, ինչով է զբաղվում պատգամավորը;
- Ինչու՞ է կարևոր պատգամավորի բարձր աշխատավարձը;
- Արդյո՞ք պատգամավորի ֆունկցիաներից է նաև նոր մտքերի ու դիսկուրսների ձևավորումը, և որքանո՞վ է դա իրագործելի;
- Արդյո՞ք ստացվեց քաղաքական մշակույթը փոխել;
- Քաղաքացիների հետ շփման կարևորությունը;
- Քաղված դասեր․ կուսակցությունների ներսում ժողովրդավարության կարևորությունը;
- Խորհուրդներ ապագա պատգամավորներին․ որն է օրակարգը ու որոնք են կարմիր գծերը:
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։