Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և նախկինում Սփյուռքի նախարարի տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները;
  • Ակնկալիքները և իրականությունը․ արդյո՞ք պետական համակարգը նախատեսված է սփյուռքահայերի համար;
  • Խորհրդային ժառանգությունը ու հիերարխիկ տրամաբանությունը պետական համակարգում;
  • Ո՞րն էր սփյուռքի նախարարության դերը շահառուների հետ հաղորդակցման հարցում․ բյուրոկրատական գործընթացների հեշտացում;
  • Ինչպե՞ս ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը․ արդյո՞ք ճիշտ էր նախարարության լուծարումը;
  • Արդյո՞ք պաշտոնավարումը փոխում է նախկին պաշտոնյաների մասին կարծիքը․ քաղծառայության դերը;
  • Որոշումների կայացման կարևորությունը․ արդյո՞ք պետական համակարգում երբեմն ավելի լավ է վատ որոշում կայացնելը, քան ընդհանրապես որոշում չկայացնելը;
  • Ինչպե՞ս տեղի ունեցավ պետական համակարգից դուրս գալը;
  • Արդյո՞ք օգնեց ակտիվիստական փորձը․ կրեատիվ լուծումներ, ճկունություն և նորարարություն;
  • Ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքականության մշակումը․ հնարավո՞ր է ավելի մասնակցային դարձնել, և ինչպե՞ս կարող են քաղաքացիները ներգրավվել;
  • Սահմանափակ հնարավորություններով խնդիրների լուծման արվեստը;
  • Քաղված դասեր․ ինչպե՞ս է ծառայությունը փոխում մարդուն։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search