«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և նախկինում Սփյուռքի նախարարի տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։
- Պաշտոնի ստանձման մանրամասները;
- Ակնկալիքները և իրականությունը․ արդյո՞ք պետական համակարգը նախատեսված է սփյուռքահայերի համար;
- Խորհրդային ժառանգությունը ու հիերարխիկ տրամաբանությունը պետական համակարգում;
- Ո՞րն էր սփյուռքի նախարարության դերը շահառուների հետ հաղորդակցման հարցում․ բյուրոկրատական գործընթացների հեշտացում;
- Ինչպե՞ս ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը․ արդյո՞ք ճիշտ էր նախարարության լուծարումը;
- Արդյո՞ք պաշտոնավարումը փոխում է նախկին պաշտոնյաների մասին կարծիքը․ քաղծառայության դերը;
- Որոշումների կայացման կարևորությունը․ արդյո՞ք պետական համակարգում երբեմն ավելի լավ է վատ որոշում կայացնելը, քան ընդհանրապես որոշում չկայացնելը;
- Ինչպե՞ս տեղի ունեցավ պետական համակարգից դուրս գալը;
- Արդյո՞ք օգնեց ակտիվիստական փորձը․ կրեատիվ լուծումներ, ճկունություն և նորարարություն;
- Ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքականության մշակումը․ հնարավո՞ր է ավելի մասնակցային դարձնել, և ինչպե՞ս կարող են քաղաքացիները ներգրավվել;
- Սահմանափակ հնարավորություններով խնդիրների լուծման արվեստը;
- Քաղված դասեր․ ինչպե՞ս է ծառայությունը փոխում մարդուն։
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։