Play Video

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2021 թվականներին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

  • Արդյո՞ք նախատեսվում էր նման պաշտոնի զբաղեցումը;
  • Արդյո՞ք ակնկալիքները և իրականությունը համընկնում էին;
  • Կադրային աճի կարևորությունը դիվանագիտության մեջ;
  • Ո՞րն է ավելի դժվար` դեսպա՞ն լինելը, թե՞ փոխնախարար. դիվանագետը որպես մշտական պայքարի մեջ գտնվող դիրքապահ;
  • Փոխնախարարի համար ավելի աշխատատար է նախարարության ներսում համակարգում իրականացնե՞լը, թե՞ Կառավարության մյուս ճյուղերի հետ համագործակցությունը;
  • Ինչպե՞ս է անցնում արտաքին գործերի նախարարի տեղակալի օրը;
  • Արդյո՞ք այժմյան պայմաններում հնարավոր է ինչ-որ գործողություններ հանրային տիրույթից դուրս պահել, և արդյո՞ք դիվանագիտության ոլորտի գաղտնապահությունն անհրաժեշտություն է;
  • Արդյո՞ք Հայաստանում կայացած է խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտը. համագործակցությունը գործադիրի հետ;
  • Ինչպիսի՞ն են հարաբերությունները այլ երկրների դիվանագետների, դեսպանների հետ;
  • Քաղված դասերը. պետական խոսքի հանդեպ պատասխանատվության զգացումը:

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search